Ջրային էկոհամակարգային ծառայությունների ուսումնասիրության գիտական խումբ
Ջրային էկոհամակարգային ծառայությունների ուսումնասիրության գիտական խումբը կազմավորվել է 2024թ.-ի դեկտեմբերի 1-ին: Խմբի հետազոտությունների առանցքում են ՀՀ ջրային էկոհամակարգերի և սոցիալ-տնտեսական համակարգերի միջև հարաբերությունների արդյունքում ձևավորվող օգուտները և դրանց տնտեսական օգտագործման հնարավորությունները: Ուսումնասիրվում են նաև էկոհամակարգային տարբեր ծառայությունների միջև փոխատեղման մեխանիզմները, իրականացվում է էկոհամակարգային ծառայությունների ոչ դրամական գնահատում և քարտեզագրում: Ուսումնասիրությունների նպատակն է խթանել ՀՀ ջրային ռեսուրսների կայուն կառավարման մեխանիզմների ներդրումը, նպաստել կանաչ տնտեսության ձևավորմանը և տեղական համայնքների ջրային էկոլոգիական ոտնահետքի նվազեցմանը: