Փորձարարական մակաբուծաբանության գիտական խումբ

Փորձարարական մակաբուծաբանության գիտահետազոտական խումբը գործում է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Մոլեկուլային մակաբուծաբանության լաբորատորիայի կազմում։ Խումբը ուսումնասիրում է մակաբույծ–տեր փոխազդեցությունները բջջային և հյուսվածքային մակարդակներում՝ կիրառելով մոլեկուլային, հյուսվածաբանական և իմունաբանական մեթոդներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում պատվաստանյութերի մշակմանն ու գնահատմանը, ինչպես նաև բնական և սինթետիկ միացությունների հակամակաբուծային ակտիվության ուսումնասիրությանը՝ համակցելով in silico, in vitro և in vivo մոտեցումները։ Խումբը իրականացնում է միջառարկայական հետազոտություններ մակաբուծաբանության և իմունապատոգենեզի ոլորտներում, համագործակցում է տեղական և միջազգային գործընկերների հետ և ներգրավված է բակալավրիատի ու մագիստրատուրայի ուսանողների պատրաստման գործընթացում։

Սարգիս Աղայան

Տնօրեն, խմբի ղեկավար

Ահմադ Դարյանի

Գիտական համակարգող և արտասհմանյան խորհրդատու

Ռաիսա Ռոզ Չաքմաքեան

Ավագ լաբորանտ

Գոհար Գրիգորյան

Կրտսեր գիտաշխատող

Հեղինե Պապոյան

Ավագ լաբորանտ

Անահիտ Պապիկյան

Ավագ լաբորանտ

Գոհար Ժամակոչյան

Ավագ լաբորանտ

Հոջաթոլլահ Նոզադ

Գիտաշխատող, դոցենտ