Ջրակենսաբանության լաբորատորիա

Ջրակենսաբանական կանոնավոր ուսումնասիրությունները Հայաստանում սկիզբ են առնում 1923թ.-ին Սևանի ջրակենսաբանական կայանի հիմնադրմամբ:

Ներկայումս ջրակենսաբանության լաբորատորիայում իրականացվում են Սևանա լճի և ՀՀ այլ ջրակալների միկրոօրգանիզմների, ջրային նախակենդանիների, հատակային անողնաշարների, ներառյալ խեցգետնի, և մակրոֆիտների տեսակային բազմազանության, զարգացման օրինաչափությունների և սննդային փոխհարաբերությունների ուսումնասիրություններ։ Հատկապես կարևորվում է Սևանա լճի բնական պաշարների պահպանման և արդյունավետ օգտագործման ուղիների բացահայտումն ու լճի վրա ջրհավաք ավազանի ազդեցության գնահատումը։

Վարիչի ժ/պ՝ կ.գ.թ.  Մարինե Դալլաքյան

Մարինե Դալլաքյան

Լաբորատորիայի վարիչի ժ/պ

Էվելինա Ղուկասյան

Ինստիտուտի ղեկավար, ավագ գիտաշխատող

Սուսաննա Հակոբյան

Ավագ գիտաշխատող

Հռիփսիմե Կոբելյան

Կրտսեր գիտաշխատող

Ժաննա Մկրտչյան

Կրտսեր գիտաշխատող

Ռիտա Տոնոյան

Ավագ լաբորանտ

Կիմա Ճարատանյան

Ավագ լաբորանտ

Հելբերտ Վարդանյան

Կրտսեր գիտաշխատող



Ջրային էկոհամակարգային ծառայությունների ուսումնասիրության գիտական խումբ

       Ջրային էկոհամակարգային ծառայությունների ուսումնասիրության գիտական խումբը կազմավորվել է 2024թ.-ի դեկտեմբերի 1-ին: Խմբի հետազոտությունների առանցքում են ՀՀ ջրային էկոհամակարգերի և սոցիալ-տնտեսական համակարգերի միջև հարաբերությունների արդյունքում ձևավորվող օգուտները և դրանց տնտեսական օգտագործման հնարավորությունները: Ուսումնասիրվում են նաև էկոհամակարգային տարբեր ծառայությունների միջև փոխատեղման մեխանիզմները, իրականացվում է էկոհամակարգային ծառայությունների ոչ դրամական գնահատում և քարտեզագրում: Ուսումնասիրությունների նպատակն է խթանել ՀՀ ջրային ռեսուրսների կայուն կառավարման մեխանիզմների ներդրումը, նպաստել կանաչ տնտեսության ձևավորմանը և տեղական համայնքների ջրային էկոլոգիական ոտնահետքի նվազեցմանը: 

Վարդան Ասատրյան

Խմբի ղեկավար

Լիլիթ Ստեփանյան

Ավագ գիտաշխատող

Լիանա Պողոսյան

Ավագ լաբորանտ

Մերի Արշակյան

Ավագ լաբորանտ