Լաբորատորիան կազմավորվել է Մոլեկուլային մակաբուծաբանության գիտական խմբի հիման վրա 2022թ.-ին։
Հետազոտությունների առանցքում են մակաբուծային զոոնոզները և դրանց համաճարակաբունությունը, հոդվածոտանիների և դրանցով փոխանցվող ախտածինների տեսակային բազմազանության ուսումնասիրությունը, մոլեկուլային-գենետիկական և իմունաբանական ախտորոշիչ մեթոդների նեդրումը: Անասնաբուժական և հանրային առողջության համար նշանակություն ունեցող զոոնոզների կանխարգելմանն ու վերահսկմանը ուղղված գիտահեն առաջարկությունների մշակում։ Լաբորատորիայում նաև իրականացվում են կրթական և վերապատրաստման դասընթացներ։
Մանր կաթնասունների մակաբուծաբանության խումբը ձևավորվել է 2023թ․։
Խմբի հիմնական խնդիրներն են․ ուսումնասիրել ՀՀ ֆաունայում տարածված մանր կաթնասունների արտաքին ու ներքին մակաբույծները, իրականացնել մակաբույծների գենետիկական վելուծություն, ինչպես նաև մանր կաթնասունների բաշխվածությունը և էկոլոգիան ՀՀ տարածքում։ Մանր կաթնասունների և նրանց արտաքին ու ներքին մակաբույծների բաշխվածության նոր քարտեզների մշակում։
Փորձարարական մակաբուծաբանության գիտահետազոտական խումբը գործում է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Մոլեկուլային մակաբուծաբանության լաբորատորիայի կազմում։ Խումբը ուսումնասիրում է մակաբույծ–տեր փոխազդեցությունները բջջային և հյուսվածքային մակարդակներում՝ կիրառելով մոլեկուլային, հյուսվածաբանական և իմունաբանական մեթոդներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում պատվաստանյութերի մշակմանն ու գնահատմանը, ինչպես նաև բնական և սինթետիկ միացությունների հակամակաբուծային ակտիվության ուսումնասիրությանը՝ համակցելով in silico, in vitro և in vivo մոտեցումները։ Խումբը իրականացնում է միջառարկայական հետազոտություններ մակաբուծաբանության և իմունապատոգենեզի ոլորտներում, համագործակցում է տեղական և միջազգային գործընկերների հետ և ներգրավված է բակալավրիատի ու մագիստրատուրայի ուսանողների պատրաստման գործընթացում։