Ձկնաբանություն

1923 թվականին Սևանի ջրակենսաբանական կայանի հիմնումը նաև ազդարարեց Հայաստանում կանոնավոր ձկնաբանական հետազոտությունների մեկնարկը: 

Ձկնաբանության ոլորտում ՀՀ միակ մասնագիտացված լաբորատորիան ներկայումս իրականացնում է ինչպես գիտակրթական, այնպես էլ խորհրդատվական գործունեություն: Ուսումնասիրվում են ՀՀ մակերևութային ջրերի ձկների տեսակային կազմը, կարգաբանությունը, տեսակների կենսաբանական առանձնահատկությունները և էկոլոգիան: Գնահատվում և քարտեզագրվում են տարբեր ջրակալների ձկնային պաշարները, բնակմիջավայրերի վիճակը և մարդածին գործոնների ազդեցությունը ձկնաշխարհի վրա: Մշակվում են էնդեմիկ և արժեքավոր ձկնատեսակների պահպանության և բնական միջավայրում վերարտադության  մեթոդներ: Նոր ուղղություն է էկոհամակարգային ծառայությունների գնահատումն ու քարտեզագրումը: 

Վարիչ՝ կ.գ.դ., պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյան

Բարդուխ Գաբրիելյան

Լաբորատորիայի վարիչ

Տիգրան Վարդանյան

Ավագ գիտաշխատող

Նելլի Բարսեղյան

Ավագ գիտաշխատող