Լաբորատորիան կազմավորվել է 1994 թ. երկու լաբորատորիաների հիման վրա, որում ընդգրկվել է նաև ֆիտոհելմինթոլոգների խումբը։
Լաբորատորիան զբաղվում է Հայաստանի կենդանիների և բույսերի պարազիտոֆաունայով և մակաբուծային հիվանդություններով: Նկարագրվել են բույսերի, վայրի և ընտանի կենդանիների շուրջ 900 տեսակի մակաբույծ որդեր: Հետազոտվել են մարդու և կենդանիների համար առավել վտանգավոր հելմինթների շրջանառության ուղիները, էկոլոգիական և կենսաբանական առանձնահատկությունները, մակաբույծ-տեր փոխհարաբերությունները: