ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Կենդանաբանական թանգարան
ՀՀ ԳԱԱ <<Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն>> ՊՈԱԿ-ի Կենդանաբանական թանգարանը Հայաստանի բնության ինքնատիպ կենդանական աշխարհը առավել լիարժեք ներկայացնող գիտամշակութային կենտրոններից մեկն է, որտեղ ամբողջացված և ցուցադրված են Հայաստանի անողնաշար և ողնաշարավոր կենդանիների տեսակները:
Թանգարանը զբաղեցնում է 250 մ2 տարածություն Թանգարանը ունի 2 հիմնական բաժին, անողնաշար կենդանիների բաժին (ցուցադրված է 1207-ից ավելի ցուցանմուշ) և ողնաշարավոր կենդանիների (554-ից ավելի կենդանիների ցուցանմուշներ, ընդհանուր մոտ 326 տեսակ)։ Հիմնադրվել է 1920 ական թվակններին, իսկ կենտրոնի շենքի կազմում է գտնվում 1970 ական թվականներից։
Կենդանաբանական թանգարանը հիմնադրել է 1920-ական թվականներին հայ ազգի ցարական գեներալ բնասեր գեներալ Շելկովնիկովի ջանքերով, որպես գյուղանտեսական թանգարան: Թանգանի առաջին նմուշը թվագրվում է 19-րդ դարի ութսունական տարեթվով: Սկզբնական շրջանում այն տեղակայվել է կուլտուրայի տան սրահներում (ներկայումս պատմության թանգարան և պատկերասրահ): 40-ական թվականներին թանգարանը տեղակայվում է Կենդանաբանական այգու շենքերից մեկում: 1960-ական թվականներին Կենդանաբանության ինստիտուտի տնօրեն` Աղասի Չիլինգարյանի նախաձեռնությամբ թանգարանը տեղափոխվում է նորակառույց շենքի հարմարավետ, մոտ 400մ2 սրահներ, օժանդակ հարմարություններով և արվեստանոցով: Այդ տարիներին լայնամասշտաբ գործունեություններ են իրականացվում թանգարանի գեղրվեստական ձևվավորման գործում, որպես գեղագիտական,ուսուցողական, ճանաչողական և բանապահպանական արժեքներ: Երեսունից ավելի ցուցափեղկերում ներկայացվաց են ողնաշարավոր կենդանիների 500-ից ավելի ցուցանմուշներ, իսկ անողնաշարավոր կենդանիների` 2000-ի սահմանը հատող նմուշներ: Ստեղծված են կենդանիների մի շարք դիորամաներ, կենսախմբեր, կենսամիջավայրի արհեստական վերարտադրմամբ: Այսպիսով թանգարանի ողջ ցուցադրանքը, որը ստեղծվել է ավելի քան 100 տարիների ընթացքում իրենից ներկայացնում է ազգային հարստության ոսկե ֆոնդը, որի կրթական , հայրենասիրական, դաստիրակչական նշանակությունը անհերքելի է: