Մոլեկուլային մակաբուծաբանության լաբորատորիա

Լաբորատորիան կազմավորվել է Մոլեկուլային մակաբուծաբանության գիտական խմբի հիման վրա 2022թ.-ին։

Հետազոտությունների առանցքում են մակաբուծային զոոնոզները և դրանց համաճարակաբունությունը, հոդվածոտանիների և դրանցով փոխանցվող ախտածինների տեսակային բազմազանության ուսումնասիրությունը, մոլեկուլային-գենետիկական և իմունաբանական ախտորոշիչ մեթոդների նեդրումը:
Անասնաբուժական և հանրային առողջության համար նշանակություն ունեցող զոոնոզների կանխարգելմանն ու վերահսկմանը ուղղված գիտահեն առաջարկությունների մշակում։ Լաբորատորիայում նաև իրականացվում են կրթական և վերապատրաստման դասընթացներ։

 

Հասմիկ Գևորգյան

Լաբորատորիայի վարիչ

Սարգիս Աղայան

Տնօրեն, առաջատար գիտաշխատող

Օլեգ Շչերբակով

Ավագ գիտաշխատող

Ռուզաննա Գևորգյան

Կրտսեր գիտաշխատող

Ջոն Մկրտչյան

Կրտսեր գիտաշխատող

Գոհար Գրիգորյան

Կրտսեր գիտաշխատող

Տիգրան Աբգարյան

Ավագ լաբորանտ

Վարվառա Սոլովյովա

Ավագ լաբորանտ

Էմիլ Ադամյան

Ավագ լաբարանտ

Ահմադ Դարյանի

Գիտությունների թեկնածու




Մանր կաթնասունների մակաբուծաբանության խումբ

Մանր կաթնասունների մակաբուծաբանության խումբը ձևավորվել է 2023թ․։  

Խմբի հիմնական խնդիրներն են․ ուսումնասիրել  ՀՀ ֆաունայում տարածված մանր կաթնասունների արտաքին ու ներքին մակաբույծները, իրականացնել մակաբույծների գենետիկական վելուծություն, ինչպես նաև մանր կաթնասունների բաշխվածությունը և էկոլոգիան ՀՀ տարածքում։ Մանր կաթնասունների և նրանց արտաքին ու ներքին մակաբույծների բաշխվածության նոր քարտեզների մշակում։ 

Վահրամ Հայրապետյան

Խմբի ղեկավար

Այդինյան Լուսինե

Կրտսեր գիտաշխատող

Լիանա Ավանեսյան

Ավագ լաբորանտ

Փորձարարական մակաբուծաբանության գիտական խումբ

Փորձարարական մակաբուծաբանության գիտահետազոտական խումբը գործում է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Մոլեկուլային մակաբուծաբանության լաբորատորիայի կազմում։ Խումբը ուսումնասիրում է մակաբույծ–տեր փոխազդեցությունները բջջային և հյուսվածքային մակարդակներում՝ կիրառելով մոլեկուլային, հյուսվածաբանական և իմունաբանական մեթոդներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում պատվաստանյութերի մշակմանն ու գնահատմանը, ինչպես նաև բնական և սինթետիկ միացությունների հակամակաբուծային ակտիվության ուսումնասիրությանը՝ համակցելով in silico, in vitro և in vivo մոտեցումները։ Խումբը իրականացնում է միջառարկայական հետազոտություններ մակաբուծաբանության և իմունապատոգենեզի ոլորտներում, համագործակցում է տեղական և միջազգային գործընկերների հետ և ներգրավված է բակալավրիատի ու մագիստրատուրայի ուսանողների պատրաստման գործընթացում։