Միջատաբանության լաբորատորիան կազմավորվել է 1940-ական թվականներին, իսկ 1990-ականներին միավորվել է բնահողի կենդանաբանության լաբորատորիայի հետ:
Լաբորատորիայի աշխատակիցները հետազոտում են Հայաստանի միջատների ֆաունան, կարգաբանությունը և էկոլոգիան: Հետազոտությունների առանցքում են ուղղաթևավորները, բզեզները, որոշ թեփուկաթևավորներ, կիսակարծրաթևավորները, երկթևանիները և այլ խմբեր: Ուսումնասիրությունների արդյունքները նպաստում են ինչպես գյուղատնտեսության համար տարբեր վնասատուների առանձնահատկությունների բացահայտմանը, այնպես էլ ՀՀ կենսաբազմազանության հստակեցմանը և պահպանության միջոցառումների մշակմանը: Լաբորատորիայի մասնագետները ակտիվորեն ներգրավված են ՀՀ Կարմիր Գրքի կազմման աշխատանքներում: Ներկայումս ֆաունիստիկ ուսումնասիրությունները ընդարձակվում են ցիտոգնետիկական և մոլեկուլային մեթոդների կիրառմամբ:
Վարիչ ՝ կ.գ.թ. Մարկ Քալաշյան

Մարկ Քալաշյան
Լաբորատորիայի վարիչ

Գայանե Կարագյան
Առաջատար գիտաշխատող

Ռուզաննա Հարությունյան
Ավագ գիտաշխատող

Տիգրան Ղռեջյան
Գիտաշխատող

Նոննա Գրիգորյան
Գիտաշխատող

Նորա Հակոբյան
Կրտսեր գիտաշխատող

Մերի Մազմանյան
Կրտսեր գիտաշխատող

Աիդա Ավետիսյան
Կրտսեր գիտաշխատող
Անողնաշարավոր կենդանիների էկոլոգիայի գիտական խումբ
Անողնաշարավոր կենդանիների էկոլոգիայի գիտական խումբը հիմնվել է 2024թ-ին։
Անողնաշարավոր կենդանիների էկոլոգիայի գիտական խումբը կենտրոնանում է անողնաշարավորների տեսակների և էկոհամակարգերի բարեկեցության վրա, ներառելով մի քանի հիմնական ասպեկտներ՝ կենսաբազմազանության գնահատում (տեսակների բազմազանության և առատության հետազոտություններ), բնակավայրերի մոնիտորինգ (տեսակների գոյատևման համար կարևոր կենսամիջավայրերի որակի գնահատում), պոպուլյացիայի դինամիկայի ուսումնասիրություններ (տեսակների առատության և բաշխման փոփոխությունների ուսումնասիրություն՝ դրանց վրա ազդող գործոնները հասկանալու համար), տեսակների պահպանության պլանավորում՝ (խոցելի կամ անհետացող տեսակների և նրանց ապրելավայրերի պաշտպանության ռազմավարությունների մշակում ու իրականացում), էկոհամակարգային ծառայությունների գնահատում (անողնաշարավորների մատուցած ծառայությունների ազդեցության գնահատում էկոհամակարգերի առողջության և մարդու բարեկեցության վրա)։