Ձկնաբանության լաբորատորիա 1923 թվականին Սևանի ջրակենսաբանական կայանի հիմնումը նաև ազդարարեց Հայաստանում կանոնավոր ձկնաբանական հետազոտությունների մեկնարկը: Ձկնաբանության ոլորտում ՀՀ միակ մասնագիտացված լաբորատորիան ներկայումս իրականացնում է ինչպես գիտակրթական, այնպես էլ խորհրդատվական գործունեություն: Ուսումնասիրվում են ՀՀ մակերևութային ջրերի ձկների տեսակային կազմը, կարգաբանությունը, տեսակների կենսաբանական առանձնահատկությունները և էկոլոգիան: Գնահատվում և քարտեզագրվում են տարբեր ջրակալների ձկնային պաշարները, բնակմիջավայրերի վիճակը և մարդածին գործոնների ազդեցությունը ձկնաշխարհի վրա: Մշակվում են էնդեմիկ և արժեքավոր ձկնատեսակների պահպանության և բնական միջավայրում վերարտադության մեթոդներ: Նոր ուղղություն է էկոհամակարգային ծառայությունների գնահատումն ու քարտեզագրումը: Վարիչ ժ/պ ՝ Նելլի Բարսեղյան Նելլի ԲարսեղյանԼաբորատորիայի վարիչի ժ/պ Բարդուխ ԳաբրիելյանԳլխավոր գիտաշխատող Տիգրան ՎարդանյանԱվագ գիտաշխատող Նորիկ ԲադալյանԱվագ գիտաշխատող Հրանուշ ՄելքոնյանԳիտաշխատող Ժաննա ԱրսենովաԼաբորանտ