Հիդրոէկոլոգիայի լաբորատորիայի ուսումնասիրությունների առանցքում ջրային մարմինների ավտոտրոֆ շղթան է, էկոհամակարգի տրոֆիկ կարգավիճակի ձևավորման գործում առանձին խմբերի դերի գնահատումն ու զարգացման վրա ազդող գործոնների որոշումը: Ուսումնասիրվում են ֆիտոպլանկտոնի տեսակային կազմը, քանակական ցուցանիշները և զարգացման առանձնահատկությունները։ Լաբորատորիան զբաղվում է նաև Սևանա լճում վերջին տարիներին նկատված ցիանոբակտերիաների «ծաղկման» և սննդային շղթայի այլ օղակների վրա դրանց թունավոր ազդեցության հետևանքների ուսումնասիրությամբ։ Երկարամյա տվյալների (սկսած 1933 թ․) և ժամանակակից մոնիթորինգային ուսումնասիրությունների հիման վրա աշխատանքներ են կատարվում Սևանա լճի էկոլոգիական մոդելի ստեղծման ուղղությամբ։ Նոր ուղղություն է in vitro կենսատեխնոլոգիական շտամների հնարավորությունների և in situ միկրոջրիմուռների էկոլոգիական բնութագրերի միջառարկայական ուսումնասիրությունը և Սևանա լճի ֆիտոպլանկտոնային տեսակների ex situ հավաքածուի ստեղծումը։

Լուսինե Համբարյան
Լաբորատորիայի վարիչ

Արմինե Մամյան
Ավագ գիտաշխատող

Լիլիթ Ստեփանյան
Ավագ գիտաշխատող

Սուրեն Սարգսյան
Գիտաշխատող