Նկարագրություն

Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը ստեղծվել է ՀՀ կառավարության 2006 թ. որոշմամբ`ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտների միաձուլման ձևով վերակազմակերպման արդյունքում և այդ ինստիտուտների իրավահաջորդն է: Համաձայն կառավարության նույն որոշման և ինստիտուտների կանոնադրությունների, ինստիտուտներից յուրաքանչյուրը հանդիսանում է Կենտրոնի հիմնարար գիտահետազոտական գործունեություն իրականացնող հիմնական օղակը։ Կենդանաբանության ինստիտուտը կենդանաբանական գիտության ոլորտում հանրապետության առաջատար կազմակերպությունն է: Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտը լիմնոհամակարգերի ուսումնասիրության գծով Հայաստանի և Հարավային Կովկասի միակ մասնագիտացված կազմակերպությունն է:

Լաբորատորիաներ

Ողնաշարավոր կենդանիների կենդանաբանության լաբարատորիա

Ուսումնասիրությունների առանցքում են կաթնասունների, թռչունների, սողունների և երկկենցաղների էկոլոգիան, ֆաունան և դրանց վրա տարբեր գործոնների ազդեցությունները, տեսակների և բնակմիջավայրերի պահպանության մեթոդների մշակումը:

Վարիչ՝ կ.գ.թ. Մամիկոն Ղասաբյան                                                                                                                                                                                                                                                                                                                                      

 Միջատաբանության և բնահողի կենդանաբանության      լաբարատորիա

Լաբորատորիայի աշխատակիցները հետազոտում են Հայաստանի միջատների ֆաունան, կարգաբանությունը և էկոլոգիան:                                       

Վարիչ՝ կ.գ.թ. Մարկ Քալաշյան

Ընդհանուր հելմինթոլոգիայի և մակաբուծաբանության 

Լաբորատորիան զբաղվում է Հայաստանի կենդանիների և բույսերի պարազիտոֆաունայով և մակաբուծային հիվանդություններով: Նկարագրվել են բույսերի, վայրի և ընտանի կենդանիների շուրջ 900 տեսակի մակաբույծ որդեր:

Վարիչ՝ կ.գ.թ. Մարինե Վարդանյան      

Փորձարարական կենդանաբանության լաբարատորիա

Գիտական հետազոտությունների առանցքում են կենսաբազմազանության, տաքսոնոմիայի, մորֆոլոգիայի, էկոլոգիայի, էվոլյուցիայի, անողնաշարավորների և ողնաշարավորների գենետիկայի, կենդանիների և բույսերի մակաբույծ ֆաունայի ուսումնասիրությունը։

Վարիչ ժ/պ ՝ կ.գ.թ. Սպանգենբերգ Վիկտոր                                                                                       

Մոլեկուլային մակաբուծաբանության լաբարատորիա

Հետազոտությունների առանցքում են մակաբուծային զոոնոզները և դրանց համաճարակաբունությունը, հոդվածոտանիների և դրանցով փոխանցվող ախտածինների տեսակային բազմազանության ուսումնասիրությունը, մոլեկուլային-գենետիկական և իմունաբանական ախտորոշիչ մեթոդների փորձարկումը և ներդրումը:

Վարիչ՝ կ.գ.թ. Հասմիկ Գևորգյան

Ձկնաբանության լաբարատորիա

Ձկնաբանության ոլորտում ՀՀ միակ մասնագիտացված լաբորատորիան ներկայումս իրականացնում է ինչպես գիտակրթական, այնպես էլ խորհրդատվական գործունեություն: Ուսումնասիրվում են ՀՀ մակերևութային ջրերի ձկների տեսակային կազմը, կարգաբանությունը, տեսակների կենսաբանական առանձնահատկությունները և էկոլոգիան:

Վարիչ՝ կ.գ.դ., պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյան

 

Ջրակենսաբանության լաբարատորիա 

Ներկայումս ջրակենսաբանության լաբորատորիայում իրականացվում են Սևանա լճի և ՀՀ այլ ջրակալների միկրոօրգանիզմների, ջրային նախակենդանիների, հատակային անողնաշարների և մակրոֆիտների տեսակային բազմազանության, զարգացման օրինաչափությունների և սննդային փոխհարաբերությունների ուսումնասիրություններ։

Վարիչ՝ կ.գ.թ. Սուսաննա Հակոբյան

Կիրառական հիդրոէկոլոգիայի  լաբարատորիա

Լաբորատորիայի գործունեության առանցքում են հիդրոէկոհամակարգերի աբիոտիկ և բիոտիկ բաղադրիչների, ջրային մարմինների հատակային նստվածքների կենսաբանական, ֆիզիկական և քիմիական ցուցանիշների և հատկությունների համալիր ուսումնասիրությունները…

Վարիչ՝ կ.գ.թ. Գոռ Գևորգյան

 

Հիդրոէկոլոգիայի լաբարատորիա

Հիդրոէկոլոգիայի լաբորատորիայի ուսումնասիրությունների առանցքում ջրային մարմինների ավտոտրոֆ շղթան է, էկոհամակարգի տրոֆիկ կարգավիճակի ձևավորման գործում առանձին խմբերի դերի գնահատումն ու զարգացման վրա ազդող գործոնների որոշումը:

Վարիչ՝ կ.գ.թ. Լուսինե Համբարյան