Ողնաշարավոր կենդանիների կենդանաբանության լաբորատորիան հիմնվել է 1943 թ.-ին։
Ուսումնասիրությունների առանցքում են կաթնասունների, թռչունների, սողունների և երկկենցաղների էկոլոգիան, ֆաունան և դրանց վրա տարբեր գործոնների ազդեցությունները, տեսակների և բնակմիջավայրերի պահպանության մեթոդների մշակումը: Լաբորատորիայի հնէակենդանաբանների խումբը գիտական հետազոտություններ է իրականացնում սոցիալական հնեակենդանաբանության՝ հոլոցենի թերիոֆաունայի, կաթնասունների և թռչունների օստեոլոգիայի և մորֆոլոգիայի բնագավառում: Կազմվում են կենդանաբանական և հնէակենդանաբանական հավաքածուներ: Լաբորատորիայի աշխատակիցները ներգրավված են որսատեսակների հաշվառման, որսաչափերի ու ժամկետների որոշման և մարդու հետ տարբեր կենդանատեսակների կոնֆլիկտների ուսումնասիրություններում: Իրականացվում են նաև հազվագյուտ և վտանգված տեսակների անազատ պայմաններում վեարտադրության աշխատանքներ:
Հնէակենդանաբանության գիտական խումբը հիմնվել է 2023թ-ին։
Գիտական խումբը ուսումնասիրում է հնագույն Հայաստանի ողնաշարավոր կենդանիների տեսակային բազմազանությունը՝ հիմնվելով ժամանակակից Հայաստանի տարածքում հնագիտական հուշարձանների պեղումներից հայտնաբերված ոսկրաբանական նյութերի վրա։